Ջորջ Դոու
Ջորջ Դոու անգլ.՝ George Dawe | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1781[1][2][3] կամ փետրվարի 6, 1781[4] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1829[1][2][3][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և դիմանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Philip Dawe?[6] |
Ազգականներ | Henry Dawe?[7] |
George Dawe Վիքիպահեստում |
Ջորջ Դոու, անգլիացի նկարիչ, փորագրող Հենրի Էդվարդ Դոյի ավագ եղբայրը։ Նա 1819-1829 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ (ռուս գեղանկարիչներ Վիլհելմ Օգոստինոս Գոլիկեի և Ալեքսանդր Պոլյակովի օգնությամբ) պատկերել է 1812 թվականի Հայրենական պատերազմի և 1813-1814 թվականների արտասահմանյան արշավների մասնակից 329 գեներալների նկարազարդ դիմանկարները, Միխայիլ Կուտուզովին և Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի (1829) մեծ դիմանկարները, վետերան զինվորների 4 դիմանկարները (1828), որոնք ցուցադրված են Ձմեռային պալատի Ռազմական պատկերասրահում[8] :
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Դոուն ծնվել է 1781 թվականի փետրվարի 8-ին Սենտ Ջեյմս ծխական համայնքում, Արքայազն Ֆիլիպի և Ջեյն Դոների ընտանիքում։ Ֆիլիպ Դոուն Մեցցո-տինտոյում նկարիչ և փորագրիչ էր, աշխատում էր Ուիլյամ Հոգարթի և Ուիլյամ Թըրների հետ, նաև նկարում էր քաղաքական ծաղրանկարներ Ամերիկայի կյանքի մասին։ Ջորջն ընտանիքի ավագ երեխան էր։
Դոուն մկրտվել է 1781 թվականի փետրվարի 25-ին Փիքադիլի փողոցում գտնվող Սուրբ Ջեյմս եկեղեցում։ Հետագայում նա դարձավ իր սերնդի ամենահաջողակ արտիստներից մեկը՝ ձեռք բերելով լայն համբավ։
Սկզբում Ջորջը հոր մոտ սովորել է փորագրություն, սակայն հետագայում սկսել է հետաքրքրվել նկարչությամբ և սովորել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1809 թվականին Դոուն դառնում է Արվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1814 թվականին՝ ակադեմիկոս։
Նա օգտագործում էր Քենթի դուքսի և դքսուհու հովանավորությունը։ 1819 թվականին նա Քենտի դուքսի հետ մեկնում է Եվրոպա ուղևորության, որի ընթացքում գրավում է Ալեքսանդր I-ի ուշադրությունը։ Կայսրը նկարչին հանձնարարել է նկարել ռուս գեներալների դիմանկարները, ովքեր մասնակցել են Նապոլեոն Բոնապարտի հետ պատերազմին[9]։
1826 թվականին Նիկոլայ I-ը Դոուին հրավիրեց իր թագադրմանը, իսկ 1828 թվականին Ջորջը պաշտոնապես նշանակվեց Կայսերական արքունիքի առաջին նկարիչ։
1828 թվականին նա վերադարձավ Անգլիա, որտեղ մնաց մի քանի ամիս։ 1829 թվականին Դոուն վերադարձավ Սանկտ Պետերբուրգ, բայց շուտով նրա շնչառական խնդիրները սրացան։ Ջորջն իր ողջ կյանքի ընթացքում ուներ թոքային անբավարարություն մանուզկ հասակում ունեցած հիվանդության պատճառով։ Դոուն վերադարձավ Լոնդոն 1829 թվականի օգոստոսին և մահացավ հոկտեմբերի 15-ին։
Ջորջ Դոուին հուղարկավորել են Սուրբ Պողոս տաճարի դամբարանում։ Հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ արվեստագետներ և Ռուսական դեսպանության ներկայացուցիչներ։
Հիշատակումներ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Դոուն հիշատակվել է Վ.Մ.Գլինկայի «Պալատական գրենադերի ճակատագիրը» պատմավեպում և ներկայացվել խիստ բացասական կողմից։ Ըստ նրանց՝ նա շահագործում էր ռուս երիտասարդ նկարչի՝ մի բնիկ գյուղացի, ում տաղանդը նա փչացրեց՝ ստիպելով երիտասարդին կրկնօրինակել ուրիշների դիմանկարները և ներկայացնելով որպես իր սեփական աշխատանքները, ինչից էլ պարզ դարձավ, որ մեծ մասը վարպետի դիմանկարները կատարել են նրա ենթակաները։
Ջորջ Դոուի պատկերած դիմանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալեքսեյ Երմոլովի դիմանկարը
-
Վալերիան Մադաթովի դիմանկարը
-
Դավիթ Դելյանովի դիմանկարը
-
Վակովա Կուլնևաի դիմանկարը
-
Կիպրիան Կրոյցի դիմանկարը
-
Ալեքսանդր Օստերման-Տոլստոյի դիմանկարը
-
Դենիս Դավիդովի դիմանկարը
-
Կառլա Տոլյաի դիմանկարը
-
Միխայիլ Բարկլայ-դը-Տոլիի դիմանկարը
-
Ալեքսանդր I-ի դիմանկարը
-
Միխայիլ Կուտուզովի դիմանկարը
-
Լեոնտի Բենիգսենի դիմանկարը
-
Էֆիմա Չապլիցաի դիմանկարը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андреева Г. Б. Гений войны, блага и красоты. Писал Королевский академик Джордж Доу. М.: Пинакотека, 2012. — 288 с., 210 ил., ISBN 978-5-903888-22-1.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 58. — 459 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 George Dawe — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Dawe, George // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021627
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Доу Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Доу, Генрих (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1905. — Т. 6. — С. 670.
- ↑ Гравюра в России.
- ↑ Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии художеств, 1915, էջ 58